Իսրայելի զինված ուժերը հայտնել են, որ իրենց ռազմական ինքնաթիռները հարվածներ են հասցնում «Հեզբոլլահի» թիրախներին Լիբանանում Իսրայելի ուղղությամբ հրթիռներ և արկեր արձակելու փորձերից հետո՝ հաղորդում է BBC-ն: Իսրայելը հայտարարել է, որ լիբանանցի խաղաղ բնակիչները զգուշացվել են անհապաղ լքել այն տարածքները, որտեղ գործում է «Հեզբոլլահը»:                
 

Հրապարակվելու են թվեր, որ կապ չունեն իրականության հետ

Հրապարակվելու են թվեր, որ կապ չունեն իրականության հետ
09.01.2019 | 12:30

«Ժամանակը» գրում է. «Հայաստանի նոր իշխանությունները սկսել են ցուցակագրել հայ գյուղացիության ունեցվածքը՝ հասկանալու համար, թե ով ինչ ունի` քանի խոզ, հավ, կով կամ բադ: Թե ինչի համար է արվում այս կեղծ ինվենտարիզացիան, այնքան էլ հասկանալի չէ, քանի որ գյուղացիները սովորույթի ուժով կամ ինչ-որ մտավախությունից ելնելով թաքցնում են իրենց ունեցվածքը, կամ ցուցակագրողները ուղղակի մոտավոր և կամայական թվեր են գրում: Արդյունքում՝ հրապարակվելու են թվեր, որոնք ոչ մի կապ չունեն իրականության հետ»:

Դիտվել է՝ 4313

Մեկնաբանություններ